Ոչ բոլորի համար է օգտակար. հայտնի է դարձել, թե ով չպետք է բրոկկոլի ուտի
- 3 hours ago
- 1 min read

Բրոկկոլին համարվում է ամենաառողջարար սննդամթերքներից մեկը։ Այս բանջարեղենը պարունակում է մանրաթելերի, վիտամինների և այլ անհրաժեշտ սննդանյութերի հարուստ քանակություն։
Այնուամենայնիվ, դիետոլոգ Պարուլ Դյուբեն զգուշացնում է, որ ոչ բոլորը կարող են բրոկկոլին ներառել իրենց սննդակարգում։ Մասնագետի խոսքով՝ հետազոտողների մեծ մասը եզրակացրել է, որ խաչածաղկավոր բանջարեղենը՝ բրոկկոլին, ծաղկակաղամբը և սպանախը, կարող են խանգարել վահանաձև գեղձի կողմից յոդն օգտագործելու ունակությանը։
Այս պատճառով հիպոթիրեոզով և վահանաձև գեղձի այլ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է նվազագույնի հասցնեն նման սննդամթերքների օգտագործումը։
Ավելին, խաչածաղկավոր բանջարեղենը պարունակում է խպիպածիններ։ Այս նյութերը վահանաձև գեղձի խպիպ են առաջացնում՝ խանգարելով հորմոնների սինթեզին, բացատրել է Պարուլ Դյուբեն։ Gazeta.ru-ն մեջբերում է մասնագետի խոսքերը՝ հղում անելով Healthifyme պորտալին։
Սննդաբանը նշել է, որ բրոկկոլիի և այլ խաչածաղկավոր բանջարեղենի մեջ այս նյութերի ակտիվությունը նվազում է ջերմային մշակումից հետո, բայց վահանաձև գեղձի հիվանդություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն չափից շատ օգտագործումից։
Խպիպածիններ կան նաև սոյայի արտադրանքում, այդ թվում՝ տոֆուում և սոյայի սոուսում։ Կոֆեինը նույնպես կարող է սրել վահանաձև գեղձի ախտանիշները։




















