top of page

Վայոց Ձորում արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը

  • Jun 1, 2024
  • 1 min read

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։



Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արջը մտել է Շատին գյուղի բնակիչներից մեկի այգին։


 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին փրկարարներն ու ոստիկանները գյուղացիների հետ փորձում են արջին ծառից իջեցնել, սակայն դեռևս ոչ մի արդյունք։

1/3533
bottom of page