Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը «мастер класс» տա՝ ինչպես պետք է հանձնել սեփական տարածքները․ Սամվել Կարապետյան
- 2 hours ago
- 1 min read

Ես գտնում եմ, մեր իշխանության կողմից, իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր, սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը «мастер класс» տա՝ ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանը՝ խոսելով Հայաստան Զելենսկու այցի մասին։
«Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու, Փաշինյանը, ամեն ինչ հանձնելով, իրեն մնացել է մեկ բան վաճառել եվրոպացիներին, դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն նրանից»,-ասել է Կարապետյանը։




















