top of page

ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը. ԱԳ նախարար

ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, հանրային Հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պետք չէ առանձնացնել գումարը ապրիլի 5-ի մնացած կետերից։ Պետք չէր ի սկզբանե ակնկալել, տեսա, որ մինչև հանդիպումը շահարկումները շատ էին, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն շատ ավելի մեծ գումար են տալու որպես աջակցություն ՀՀ տնտեսությանը։

270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։ Սա մեծ գործընթացի մաս է միայն, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»,- ասել է նա։

 Հարցին, թե քննարկվել են արդյոք ռազմական, անվտանգային հարցեր, Միրզոյանն ասաց, որ ռազմական բաղադրիչով քննարկումներ չեն եղել, սակայն ՀՀ դիմակայության ավելացումը, նաեւ անվտանգային դիմակայություն է դառնում:

Comments


bottom of page