top of page

Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվեց

Sep 5, 2025
1 min read

Հուլիսի 10-ին ՀՅԴ-ականների տներում իրականացված  խուզարկություններից հետո կալանավորված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանի խափանման միջոցը փոխվել է։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ դատավոր Լուսինե Ալավերդյանը սահմանել է տնային կալանք։

«Անդրանիկը 2 ամիս տնային կալանքի ներքո է լինելու։ Նրան արգելված է հաղորդակցվել որևէ մեկի հետ»,- հայտնել է Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Չամիչյանի բանտային կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր քննիչը։

 
 
1/3798
bottom of page