top of page

Արդեն մեկ տարի յոթ ամիս սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել․ սա խաղաղություն է. Փաշինյան

Sep 20, 2025
1 min read

Արդեն մեկ տարի յոթ ամիս ՀՀ-Ադրբեջան սահմանին հրաձգությունից զինծառայող չի զոհվել և չի վիրավորվել. ՔՊ համագումարին իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անկախությունից ի վեր՝ նման մեկ տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգություններից զինվոր չվիրավորվի կամ չզոհվի։ Սա խաղաղություն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը ստորագրված է։ Մենք այսօր միասին ընդունելու ենք որոշումներ, որոնք կանխորոշելու են ՀՀ առաջիկա հարյուրամյակների կյանքի հիմնական և առանցքային հատկանիշները»,- ասաց նա։

Վարչապետը շնորհավորեց բոլորին այդ առիթով՝ ընդգծելով. «Այսօրը հնարավոր է դարձել նախ այն բանից հետո, որ մեր երկրի դժոխային օրերին ՔՊ անդամներդ չսասանվեցիք։ Աներևակայելի է, թե ինչպես կարողացաք չսասանվել, կանգուն մնալ ձեր ոտքերի վրա»։

 
 
1/3798
bottom of page