top of page

Ամերիկացի ռեփեր Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում. մուտքն անվճար է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 2, 2024
  • 1 min read

Ամերիկացի հայտնի ռեփեր Ջեյսոն Դերուլոն համերգով հանդես կգա Երևանում։ Համերգը կայանալու է հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում՝ WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվությունը տարածվել է WCIT2024/Digitec-ի «Ֆեյսբուք»-ի էջում։  

Միջոցառման բացման արարողության ժամանակ հանդես կգա նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 

Համերգը մեկնարկելու է ժամը 19։30-ին, մուտքն անվճար է։ 


1/3295
bottom of page