top of page

Իրանի նախագահը ժամանել է Բաքու

  • Apr 28, 2025
  • 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական հրավերով ժամանել է Բաքու, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Այցի ընթացքում նախատեսվում է Իրանի նախագահի երկկողմ հանդիպումն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Բացի այդ, կկայանան հանդիպումներ գործարարների, գիտնականների և Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։

Մեկնումից առաջ Փեզեշքիանը հայտարարել էր, որ հետաքրքրված է այս ուղևորութամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրապնդելու հիմքեր կան։

 
 
1/3417
bottom of page