top of page

Խաղաղության պայմանագիր չի լինելու, ինչ-որ թուղթ է լինելու Փաշինյանի մասին. Ռոբերտ Քոչարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • May 19
  • 1 min read

Խաղաղության պայմանագիր չի լինելու, լինելու է ինչ-որ թուղթ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքն իր քաղաքական հեռանկարը շարունակի, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց մի փաստաթուղթ, իրոք, չեմ բացառում. անբովանդակ, ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ կարող է լինել։ Որևէ լավ բան չեմ սպասում։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն ամեն գնով աթոռ պահելն է»,-ասել է Քոչարյանը։

Նա չի կարծում, որ գերիների հարցը հետաքրքրում է այս իշխանությանը։

«Գերեվարված են այն մարդիկ, որոնք այստեղ գալով կարող են Ղարաբաղից փախստականներին ինչ-որ կերպ կազմակերպել՝ իրենց հեղինակությամբ ու ազդեցությամբ։ Իսկ դա այս իշխանություններին պետք չի ընդհանրապես։ Այս վիճակն ամենից հարմարն է այս իշխանություններին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

bottom of page