Սերգեյ Լավրովը ժամանեց Հայաստան․ ովքեր են նրան դիմավորել «Զվարթնոց» օդանավակայանում
- Armen Sukiasyan
- 6 hours ago
- 1 min read
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։
Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Մայիսի 20-21-ը նախատեսված այցի շրջանակում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ․ նախատեսված է նաև համատեղ մամուլի ասուլիս։