top of page

Լավրովի այցն այն մասին էր, որ Ռուսաստանը չի հեռանալու Հայաստանից. Էդուարդ Շարմազանով

May 23, 2025
1 min read

«Հայաստանի իշխանությունը գաղափարապես սնանկ է. այդ սնանկության հետևանքն է այն, որ մե՛կ այդ իշխանությունը Եվրամիություն գնալու հարցով Ազգային ժողովում օրինագիծ է ընդունում, մե՛կ Հռոմի ստատուտ է վավերացնում, մեկ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ներկայությամբ հայտարարում է, թե Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու կարիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեսակետ է հայտնել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից իրար հակադրվող հայտարարություններին։

Ըստ Շարմազանովի՝ նման հայտարարությունները պայմանավորված են ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ ավարտով և Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ։

«Ընդգծենք նաև, որ նշմարվում է, որ Պուտին-Թրամփ հարաբերությունները կառուցողական փուլ են մտնում։ Փաշինյանը տեսնում է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից ճնշում չկա Ռուսաստանի ուղղությամբ այնպես, ինչպես կար նախորդ վարչակազմի օրոք, ուստի Փաշինյանը փորձում է տեղավորվել։ Նշենք, որ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մնալ հակառուսական, հակաքաղաքագիտական կառավարություն՝ անկախ Արարատ Միրզոյանի արած հայտարարություններից։ Կրկնում եմ՝ այս իշխանությունն իրականացնում է ընդդեմ Ռուսաստանի երկու քայլ, հանուն Ռուսաստանի՝ մեկ»,- ասել է Շարմազանովը՝ բացառելով տարբերակը, որ Փաշինյանի պրոռուսական քայլերը պայմանավորված են Պուտինի կողմից նրա իշխանությունը պահպանելու երաշխիքների ստացմամբ։

«Ի՞նչ երաշխիք, Մոսկվայի համար Փաշինյանը շատ փոքր պերսոնա է, նույնն է նաև Վաշինգտոնի համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանում Հարավային Կովկասի կուրատորը փոխվել է։ Ռուսաստանը հիմա փափուկ ուժով է սկսում աշխատել։ Ակնհայտ է, որ Լավրովի այցով Ռուսաստանը որդեգրել է այդ ուժով աշխատելու և ոչ թե Հայաստանի իշխանությանը մեղադրելու քաղաքականությունը։ Լավրովի այցն այն մասին էր, որ Ռուսաստանը չի հեռանալու Հայաստանից. սա էր այդ այցի գլխավոր մեսիջը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։

 
 
1/3798
bottom of page