top of page

Փաշինյանն ընդունել է Սլովակիայի վարչապետի հրավերը՝ փոխադարձ այցով կմեկնի Սլովակիա

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 days ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխարդարձ այցով կմեկնի Սլովակիա։ Հայաստանի և Սլովակիայի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ ընդունել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերը։

«Մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա հնարավոր այցը կլինի շարունակությունն այս այցի, որպեսզի հնարավորություն ունենանք անդրադառնալու այն հարցերին, որոնք առիթ ունեցանք արդեն ձևավորելու։ Կարծում եմ՝ դա շատ լավ մոտեցում է, կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա»,-ասաց Փաշինյանը։Ըստ նրա՝ երկկողմ օրակարգերը լայն են, բայց առաջարկով վերցվել են մի քանի առաջնորդող ուղղություններ․ «Եվ այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ կբացվեն երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար»։

1/2732
bottom of page