top of page

Իրանը դեռևս չի օգտագործել իր բոլոր հրթիռները Իսրայելի դեմ․ ԻՀՊԿ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read

Իրանի զինված ուժերը դեռևս չեն օգտագործել իրենց հրթիռների ամբողջ պաշարը Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելիս, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի խորհրդական Ահմադ Վահիդին։

«Մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր ռազմավարական հրթիռային ներուժը։ Երբ անհրաժեշտ համարենք, մեր ժամանակակից սարքավորումները դուրս կբերենք մարտադաշտ։ Եվ նոր սերնդի հրթիռները դրա մի մասն են միայն»,- ասել է Վահիդին Tasnim գործակալությանը՝ անհիմն որակելով պնդումները, թե Իրանի հրթիռների պաշարը սպառվում է։

1/2779
bottom of page