top of page

Դուք քննարկե՞լ եք, թե որն է ձեր թերացումը, որ անընդհանտ այսպիսի վիճակի մեջ եք ընկնում. Նազարյանը՝ փոխնախարարին

Jul 1, 2025
1 min read

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի համար էլ է անհասկանալի, թե ինչու է կառավարությունն այսքան հրատապ կերպով ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծը բերել օրակարգ:

«Կարելի էր հանգիստ կերպով, առանց պատգամավորներին անհարկի անհանգստացնելու, բերել նախագիծը: Հարցերը շատ կարևոր են, չես հասցնում լուրջ ուսումնասիրել ու քննարկել: Ինչո՞ւ է կառավարությունն այսքան անլուրջ  իրավիճակի, բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնում: Դուք քննարկե՞լ եք, թե որն է ձեր թերազումը, որ անընդհանտ այսպիսի  վիճակի մեջ եք ընկնում»,- ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանից  հետաքրքրվեց Նազարյանը:

 
 
1/3798
bottom of page