top of page

Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից․ Deutsche Welle

  • Aug 10, 2025
  • 1 min read

Թրամփն ու Էրդողանը Ռուսաստանին դուրս են մղել Հարավային Կովկասից, այս մասին գրում է Deutsche Welle-ն։

Ալեքսանդր I-ի և Նիկոլայ I-ի ժամանակներից եկող՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի բացառիկ ազդեցության ավարտ. ահա թե ինչ է նշանակում ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված շրջանակային համաձայնագիրը։

Բաքուն և Երևանը պայմանավորվածությունների հիմնական պարամետրերը համաձայնեցրել են առանց Մոսկվայի մասնակցության, փոխարենը՝ ամերիկյան վարչակազմի ակտիվ միջնորդությամբ և Թուրքիայի աջակցությամբ։ Դեռևս հինգ-յոթ տարի առաջ նման բան անհնար էր պատկերացնել։

Նշվում է, որ անգամ եթե ենթադրենք Ուկրաինայի դեմ պատերազմի լիակատար դադարեցում, Մոսկվային չի հաջողվի վերադարձնել իր նախկին դիրքերը Հարավային Կովկասում։ Անցած շաբաթվա իրադարձություններից հետո Անկարան, ավելի փոքր չափով, և Վաշինգտոնը դարձել են հարավկովկասյան տարածաշրջանի գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողները։ Հենց նրանք են ակտիվորեն ազդելու նրա ապագայի վրա, այլ ոչ թե Պուտինը, գրում է DW-ն։

 
 
1/3416
bottom of page