top of page

Երկու զոհ՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

  • Aug 28, 2025
  • 1 min read

Այսօր  ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ  հոգի տեղում մահացել է, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ  վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


 

 
 
1/3752
bottom of page