top of page

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 21
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը։

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի իր միկրոբլոգում տեղադրած տեսանյութում հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

«Այսօր, խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը»,-ասել է նա։

Վարչապետ Մարկ Քարնին ևս հայտարարել է․ «Կանադան ևս ճանաչել է Պաղեստինի պետությունը»։

Ավստրալիան հետևել է Կանադայի որոշմանը՝ ճանաչելու Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, նշել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

 
 
1/3113
bottom of page