top of page

Հետևություններ պետք է անեն «Երկրապահը» և ՔՊ ֆրակցիան․ Զաքարյան

Sep 22, 2025
1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ՔՊ-ում փաստորեն կան մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունն ու պատասխանատվության ծանր բեռը: ՔՊ վերջին համաժողովում  այդ պատվիրակները վարչության նախագահի պաշտոնում չեն քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:

Քվեարկությանը մասնակցած 917 պատվիրակներից 159-ը չեն ընտրել Նիկոլին: «Կառավարությունը ես եմ» ավտորիտար թեզն ու «մուրճը» չեն աշխատում անգամ ՔՊ ներսում:

Նրանցից 80-ը նախընտրել են այլ թեկնածուների, ոչ թե Նիկոլին: Իսկ 79-ը (մոտ 9%) անվավեր է դարձրել իր թերթիկը, կամ, որ նույնն է՝ ոչ մեկին չեն ցանկացել ընտրել:

ՔՊ-ի համաժողովից հետևություն պետք է անի նաև «Երկրապահը»: Պորտալարով կապված լինելով արցախյան շարժման և ՀՀ սահմանների պաշտպանության հետ՝ ԵԿՄ-ն այլևս պետք չի լինելու Նիկոլին: Նիկոլի տեսլականում այն լինելու է շատ արագ մոռացության տրվելիք, անցյալի ռազմահայրենասիրական էլեմենտ, որի գոյությունը և գործունեությունը գրգռելու է ադրբեջանցիներին («ԵԿՄ-ն փակենք, որ պատերազմ չլինի» շանտաժով):

ՔՊ համաժողովից հետևություն պետք է անի նաև ՔՊ ֆրակցիան: Եթե առաջիկայում, ինչ-ինչ պատճառներով իմփիչմենթը չհաջողվի, և երկիրը գնա հերթական (կամ արտահերթ) ընտրությունների, ապա ՔՊ վարչության նորընտիր կազմը, ընտրության սկզբունքները և թուրքերի պահանջած խնդիրներով պայմանավորված ներքին վերադասավորումները տեսանելի ձևով հուշում են, որ հաջորդ Աժ-ում  ներկայիս գործող ֆրակցիայից շատերը չեն լինելու»:

 
 
1/3798
bottom of page