top of page

34-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Հայաստանի գյուղերից մեկում

Apr 5, 2025
1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե մեկնած իրավապահները  պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տ․Բ․-ն է։



Նա նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում իրենց տան բակում գտնվող թոնրատան ծածկի մետաղյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:


 


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


 

 
 
1/3798
bottom of page