top of page

Հայաստանը դարձել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ․ ԱԳՆ

Jun 7, 2024
1 min read

Հայաստանը դարձել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար:

Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

1/3798
bottom of page