top of page

ՄԱԳԱՏԷ-ն քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ․ Ալի Բաղերի Քանի

Jun 5, 2024
1 min read

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը քաղաքական տարաձայնությունների լուծման վայրի վերածելն անթույլատրելի է, Իրանի կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

«Մենք տարբեր երկրների կառավարություններին պարբերաբար ասել ենք՝ պետք է   թույլ տալ գործակալությանը շարունակել իրականացնել իր մասնագիտացված գիտական ​​գործառույթը, այլ ոչ թե այն վերածել քաղաքական հաշիվներ մաքրելու վայրի»,- Քանիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

Նշենք, որ հունիսի 3-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան  ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանն են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով Իրանին կոչ է արվում համագործակցել գործակալության հետ և պարզաբանել՝ ինչու է   չհայտարարված միջուկային օբյեկտներում ուրան  հայտնաբերվել։ Բանաձևում առկա են նաև պահանջներ՝   թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել միջուկային օբյեկտներ,  կատարել Իրանի  և ՄԱԳԱՏԷ-ի ՝ 2023 թվականի մարտի համատեղ հայտարարության պայմանները։ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին իր հերթին առաջարկել է մի շարք գործնական միջոցառումներ՝ ակտիվացնելու գործակալության և Իրանի՝ մարտի 4-ի համատեղ հայտարարությունը։

Վերը նշված հայտարարությունում Թեհրանի մտադրություն է հայտնել թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգում և մշտադիտարկում իրականացնել,    ապահովել նրանց հասանելիությունը միջուկային երեք օբյեկտներ: Նշված է նաև, որ ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը պայմանավորվել են համագործակցել՝ հիմնվելով Իսլամական Հանրապետության  իրավունքների և պարտականությունների  և  ՄԱԳԱՏԷ-ի  իրավասությունների վրա:


1/3798
bottom of page