top of page

Ամբողջ Լիբանանը հոսանքազրկվել է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 17, 2024
  • 1 min read
ree

Էլեկտրաէներգիան անջատվել է Լիբանանի ողջ տարածքում. վառելիքի պակասի պատճառով դադարեցվել է ամենամեծ էլեկտրակայանի՝ Ալ-Զահրանիի էլեկտրամատակարարումը։

Տեղական LBC հեռուստաալիքը հայտնում է ազգային մասշտաբով ֆորսմաժորի մասին՝ վկայակոչելով Électricité du Liban պետական ​​ձեռնարկությունը, որը պատասխանատու է երկրում էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման համար։

Ազ-Զահրանիում գործող վերջին գործող էլեկտրակայանի պահեստարաններում սպառվել են վառելիքի բոլոր պաշարները։

Մեկ տարի առաջ ևս էլեկտրաէներգիան ամբողջությամբ անջատվել էր Լիբանանում, այն ժամանակ դա կապված էր պարտքերի չվճարման հետ։

bottom of page