top of page

ՀՀ-ում ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել. ԱՎԿ

Jun 6, 2024
1 min read

2024թ․-ի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա համեմատ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2023-ի համեմատ 2024թ․-ի առաջին 4 ամսիներին 82-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 5 186 ամուսնություն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի հունվար-ապրիլի համեմատ 59-ով ավելացել է: Հանրապետությունում 2024թ. հունվար-ապրիլին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 1 479 դեպք` 2023թ. հունվար-ապրիլին արձանագրված 1 420-ի համեմատ:

1/3798
bottom of page