top of page

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Նարենդրա Մոդիի հետ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:

ՀՀ վարչապետը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով:

Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը:

Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը՝ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ»:


1/2102
bottom of page