top of page

Ինչպե՞ս է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայան

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրել է. «Որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները՝ բերեմ թարմ օրինակ։

Երեկ քաղաքական պատճառներով ձերբակալվել է 5 քաղաքացի, որոնք իբր մայիսի 31-ին ԱԳՆ մուտքի մոտ կատարել են խուլիգանություն։

Կալանքների քննությունն իրականացնող հերթապահ դատարանը Ավանի նստավայրն է, որտեղ աշխատում է 11 դատավոր։ Այսինքն՝ նորմալ ծանրաբեռնվածության դեպքում դեռ 6 անձի կալանքի հարցն այս դատարանը կարող էր հանգիստ քննել: 

Բայց... Քանի որ այդ դատարանում բոլոր դատավորները չէ, որ կկատարեն քաղաքական իշխանության հանձնարարությունները՝ դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ անհրաժեշտ է հերթապահության ավելացնել այլ դատարան՝ Կենտրոնի դատարանը: 

Պատկերացնո՞ւմ եք: Ավանի նստավայրում դեռ ազատ էին 6 դատավորներ (Արման Հովհաննիսյան, Հարություն Մանուկյան եւ այլն), սակայն Մնացական Մարտիրոսյանը համարեց, որ դատավորները կալանքի համար չեն բավարարում: 

Ով տեղյակ չի՝ ասեմ.։ Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական հանձնարարությունները»:

1/2102
bottom of page