«Հանցափաստ պարունակող ոչինչ չկա». Կոչուբաևը՝ կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու ձերբակալության մասին
- Armen Sukiasyan

 - 15 hours ago
 - 1 min read
 

Անկեղծ իմ տեղեկությունը այն է, ինչ որ համացանցում շրջանառվել է, ավել ես ոչինչ չեմ տեսել, բայց այն ինչը որ ես տեսել եմ, վստահաբար այդտեղ հանցափաստ պարունակող ոչինչ չկա։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Վեհափառ հայրապետի եղբոր և եղբորորդու ձերբակալությանը։
«Բայց գոնե ես արդեն լավ գիտեմ մեր երկրում առանձնապես հանցափաստ պետք էլ չի մարդուն ձերբակալելու կամ հետագայում կալանավորելու համար։ Սա ընդհանուր քաղաքականության շարունակությունն է, ուղղված ընդդեմ եկեղեցու։ Անկեղծ ավել բան փնտրել էլ հարկավոր չէ, որպեսզի հասկանանք դա ինչ է»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։
Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են:




















