top of page

Մահացել է թոք-շոու ժանրի հեղինակը համարվող հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն

Aug 19, 2024
1 min read

88 տարեկանում մահացել է ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ֆիլ Դոնահյուն, այդ մասին Today պարբերականին հայտնել են Դոնահյուի հարազատները։

Նա մահացել է երկարատև ծանր հիվանդության հետևանքով։

Դոնահյուն համարվում է թոք-շոու ժանրի հեղինակը, հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ նրա հաղորդումներում է  քննարկում ծավալվել՝ դահլիճում գտնվող հանդիսատեսի անմիջական մասնակցությամբ։ Դոնահյուի հայտնի «The Phil Donahue Show»-ն եթերում է եղել 1967-ից մինչև 1996 թվականները։

Սովետական միությունում նրան սկսեցին ճանաչել, երբ Դոնահյուն Վլադիմիր Պոզների հետ մի քանի հեռուստակամուրջ անցկացրեց ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև։

2024 թվականի մայիսին Դոնահյուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պարգևատևվել է Ազատության մեդալով, որը Միացյալ Նահանգներում քաղաքացիական անձանց տրվող բարձրագույն պարգևներից մեկն է։

1/3798
bottom of page