top of page

Գերմանիայում հոգեբուժարանից հանցագործներ են փախել

Aug 18, 2024
1 min read

Բավարիայում չորս տղամարդ փախել է հոգեկան հիվանդ հանցագործների հատուկ կլինիկայից, գրում է dw-ն։

Ոստիկանության տվյալներով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ի երեկոյան, 27-ից 31 տարեկան չորս հիվանդներ փախել են Շտրաուբինգի շրջանային հիվանդանոցից։ Ոստիկանությունը ինտենսիվ որոնումներ է իրականացնում փախուստի դիմած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գործողությանը ներգրավված են ուղղաթիռ և հատուկ վարժեցված շներ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ չորս հիվանդ հարձակվել են կլինիկայի աշխատակիցներից մեկի վրա և ստիպել նրան բացել դարպասը։ Երբ դարպասները բացվել են, նրանք անմիջապես ազատ են արձակել իրենց պատանդին և փախել Ալբուրգ քաղաքի ուղղությամբ։ Բռնության ենթարկված աշխատակիցը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է այլ կլինիկա։

1/3798
bottom of page