top of page

Կրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jun 25, 2024
  • 1 min read

Երեկ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների թիվ 11 խումբը Ա. Ավետիսյան փողոցի շենքերից մեկից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Թ.-ն է:Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

bottom of page