top of page

Վերստին հաստատում եմ Ձեզ 2025-ին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը. Նիկոլ Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշարունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»,- ասվում է ուղերձում։


1/2102
bottom of page