Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը
Jun 22, 2024
1 min read

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը:
Իրաքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ «իրավական պատասխանատվություն ստանձնել և միջազգային օրինականության համապատասխան՝ բանաձևերը կատարել այնպես, որ երաշխավորի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր օրինական ազգային ձգտումների իրականացումը»:




















