Ալիևը չի եկել Պուտինին դիմավորելու
Aug 18, 2024
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Բաքվի օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Նշենք, որ Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում։
Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանա-հայկական կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։




















