top of page

Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի

Jun 14, 2024
1 min read

Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները բավական լավ տեմպով են առաջ գնում, այս մասին կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով՝ հնարավոր է՝ ավելի վաղ կարողանան սկսկել շահագործել։

«Ամսի 5-ից աշխատացնում էինք մինչև Այրում կայարան, բայց առաջիկա օրերին արդեն հնարավորություն կստեղծվի այն ամբողջությամբ օգտագործել, բայց՝ որոշ սահմանափակումներով»,- նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է կամուրջներին՝ նա ասաց, որ այս հարցով աշխատում են տարբեր երկրների գործընկներների հետ։

«Ունենք գործուղված գործընկերներ, որոնք հիմա դիտարկում են որոշ կամուրջներ, նաև տեղում առկա հնարավորություններն ենք դիտարկում, մեզ համար չափազանց կարևոր է Ախթալայում տարբերակ գտնել, որ բեռնատարները նույնպես անցնեն, ժամանակավոր կամուրջը հիմա մարդատար ու միջին ծանրության մեքենաների համար է ծառայում, երեկ որոշակի քննարկում ենք ունեցել, թե ինչպես  անենք, որ բոլոր տեսակի մեքենաներն անցնեն, որ հանքավայրի հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ բնականոն հունի մեջ մտնեն»,- նշեց նախարարը։

Վաղվանից կմենարկեն Հոբարձի կամուրջի հետ կապված աշխատանքները, իսկ այսօր Խաշթառակի կամրջի հետ կապված քննարկում տեղի կունենա։

Աղետի գոտում գազամատակարարումը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը մոտ 98-99 տոկսով վերականգնված է, որոշ տեղերում միացված չէ՝ կապված տեխնիկական կամ անվտանգային հարցերի հետ։

Առաջիկա օրերին կլուծվեն նաև ոռոգման հետ կապված հարցերը։

1/3798
bottom of page