top of page

Տավուշում՝ անտառում 61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Jun 26, 2024
1 min read

Հունիսի 26-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին:

Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

1/3798
bottom of page