top of page

Այս պահի դրությամբ չունեմ որոշում՝ ընտրություններին մասնակցելու՞ եմ, թե՞ ոչ․ Ռուբեն Մխիթարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2d
  • 1 min read
ree

Եթե 2026 թվականի ընտրությունները կայանան, կմասնակցի՞ արդյոք պրոդյուսեր, հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը և ի՞նչ ձևաչափով։

«Իմնեմնիմի» պոդքասթի եթերում, պատասխանելով հարցին, Մխիթարյանը շեշտել է՝ հիմա ընդհանրապես չի մտածում ընտրությունների մասին։ Ա՛յս պահին լուծելու կարևոր խնդիրներ կան։

«Ես, անկեղծ ասած, դեռևս ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին։ Գուցե ոմանց թվա, թե խուսափում եմ պատասխանից, բայց ես, իմ ընդդիմադիր գործընկերները՝ Գյումրու ավագանու տարբեր ֆրակցիաներից, հենց ա՛յս պահին խնդիր ունենք լուծելու, և եթե այդ խնդիրը մենք չենք կարողանալու լուծել ու Գյումրին չենք կարողանալու պահել, ապա ի՞նչ ընտրության մասին է խոսքը։ Հերթական անգամ ստացվելու է, որ կապ չունի՝ ընտրությունները ոնց են ավարտվում, միևնույն է՝ Նիկոլն անելու է այն, ինչ ուզում է»,- ասել է Ռուբեն Մխիթարյանը։

Նա ընդգծել է՝ այսօր  չի մտածում նաև այն մասին, թե ընտրությունները կայանալու դեպքում մենա՞կ կմասնակցի, թե՞ որևէ քաղաքական ուժի հետ համագործակցությամբ․

«Տարբեր տեսակի լուրեր են տարածում, իբր էս ուժի հետ եմ, էն ուժի հետ եմ․․․ Հարգելի՛ բարեկամներ, վստահ ասում եմ, որ այս պահի դրությամբ չունեմ որոշում՝ ընտրություններին մասնակցելու՞ եմ, թե՞ ոչ, ի՞նչ ֆորմատով եմ մասնակցելու, ի՞նչ քաղաքական ուժի հետ համագործակցությամբ, մենա՞կ եմ մասնակցելու, թե՞ ոչ։ Այս հարցերը հիմա ինձ համար ընդհանրապես էական չեն»։


 
 
bottom of page