top of page

Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը․ Վահագն Խաչատուրյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Jan 10
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է եղբայրական Լիբանանի հետ մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդումն ու ակտիվ քաղաքական երկխոսության զարգացումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը»,- ասվում է ուղերձում: 

1/3202
bottom of page