top of page

Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Corolla»-ն ու «Hyundai Elantra»-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Արշակունյաց 196 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Կարեն Մալխասյանի վարած «Hyundai Elantra» և Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Բորոզանջյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:  



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  



Բախման հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցման վրա և մասամբ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, սակայն պարեկներին հաջողվում է կարգավորել երթևեկությունը:  



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

1/2332
bottom of page