top of page

Ըմպանի բորբոքում, կոկորդի ցավ, ֆարինգիտ․ Ինչ անել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 21, 2024
  • 1 min read
ree

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է՝ մրսածությունը կամ գրիպը: Վիրուսի պատճառով առաջացած կոկորդի ցավը որոշակի ժամանակահատված հետո ինքնուրույն լավանում է:

Ստրեպտոկոկային ֆարինգիտը կոկորդի ցավի ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է, որի պատճառը բակտերիան է: Այն պահանջում է հակաբիոտիկներով բուժում՝ բարդությունները կանխարգելելու համար:

Կոկորդի ցավի ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված են պատճառից և ներառել՝

ցավ, որը սաստկանում է կուլ տալուց կամ խոսելիս,

կուլ տալու դժվարություն,

ցավոտ և այտուցված պարանոցի կամ ստորին ծնոտի գեղձեր (ավշային հանգույցներ),

այտուցված և կարմրած նշագեղձեր,

նշագեղձերի վրա սպիտակ փառեր կամ թարախ,

խզված, խռպոտած կամ խլացած ձայն:

Կոկորդի ցավ առաջացնող վարակները նաև կարող են առաջացնել այլ գանգատներ և ախտանիշներ, ներառյալ՝

ջերմություն,

հազ,

քթահոսություն,

փռշտոց,

մարմնի ջարդվածություն և ցավեր,

գլխացավ,

սրտխառնոց կամ փսխում:

Եթե չափահաս եք, այցելեք բժշկի, եթե ունեք կոկորդի ցավ և հետևյալ փոխկապված խնդիրներից որևէ մեկը՝

կոկորդի ցավ, որն ուժեղ է կամ տևում է 1 շաբաթից ավելի,

կլման դժվարացում,

շնչառության դժվարացում,

բերանը բացելու դժվարություն,

ցավ հոդերում,

ցավ ականջներում,

ցան,

38.3° C-ից բարձր ջերմություն,

պարանոցում գնդաձև գոյացություն,

ձայնի խռպոտում, որը շարունակվում է 2 շաբաթից ավելի,

այտուց պարանոցի կամ դեմքի վրա:


1/3211
bottom of page