top of page

Շենգավիթից հեծանիվ են գողացել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 12 minutes ago
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնել են հեծանիվի գողության մասին․

«Գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: Նա մայիսի 18-ին ներկայացվել է բաժին, խոստովանել արարքը և հայտնել, որ հեծանիվը վաճառել է:

42-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»:

1/2713
bottom of page