top of page

Սյունիքում կրկին բեռնատար է արգելափակվել

Oct 16, 2024
1 min read

Հոկտեմբերի 16-ին, ժամը 13:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում բեռնատարն արգելափակվել է ջրահեռացման առվի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․):


1/3798
bottom of page