top of page

Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 17, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։  

 

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է «BMW» (վարորդ՝ Ա. Ա.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Հ.) մակնիշների ավտոմեքենաների վրա:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել հերթապահություն, այնուհետև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնատել ծառը և տեղափոխել անվտանգ տարածք։

1/3212
bottom of page