top of page

Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Անդրեյ Տերեխով


Շախմատի գիտակ Անդրեյ Տերեխովը վերջերս հեղինակել է «Հայկական շախմատի հրաշքը» հոդվածը, որում մասնավորապես գրված է.

Հայաստանի հավաքականը 21-րդ դարում շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակների քանակով առաջատար է։ Հայ շախմատիստները ոսկե մեդալներ են նվաճել երեք անգամ՝ 2006, 2008 և 2012 թվականներին։ 2022 թվականին, նույնիսկ այն բանից հետո, երբ առաջատար Լևոն Արոնյանը հեռացավ թիմից, նրանք Ուզբեկստանի հավաքականի հետ հավասար միավորներ հավաքեցին և նվաճեցին Օլիմպիադայի արծաթե մեդալներ։

Հոդվածում Տերեխովը պատմում է, թե ինչպես է ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը կարողացել նման հաջողությունների հասնել։

«Հայաստանը, թերևս, աշխարհի ամենաշախմատային երկիրն է և այն քիչ երկրներից է, որը դպրոցներում շախմատի դասերը պարտադիր է դարձրել։ Հայաստանում ոչ թե շատ են զուտ շախմատիստները, այլ շատ են գերազանց շախմատիստներ: 2020 թվականին Հայաստանը 6-րդն էր աշխարհում՝ ելնելով լավագույն տասնյակի շախմատիստների միջին վարկանիշից։ Ինչպե՞ս է շախմատն այդքան հայտնի դարձել ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող այս փոքրիկ երկրում»,- հարցնում է շախմատի պատմաբանը և դիտարկումներ անում, թե որն է հնամենի ժողովրդի շախմատային հրաշքի գաղտնիքը՝ գնալով հայոց պատմության ամենասկիզբը։

Comments


bottom of page