top of page

KFC-ն որոշել է օծանելիք արտադրել


Kentucky Fried Chicken (KFC)-ն որոշել է զբաղվել օծանելիքի արտադրության բիզնեսով՝ ներկայացնելով փայտածխի եւ ապխտած փայտի հոտով օծանելիք։



«Դա բարբեքյուի անսխալական բույրն է, որը թեւածում է օդում, ծաղրում մեր զգացմունքները եւ ստիպում տենչալ ծխի կատարելության համը։ Բայց ինչ կլինի, եթե դուք կարողանաք որսալ այդ անզուգական բույրը սրվակում»,-իր տարօրինակ գաղափարի մասին գրել է KFC-ն։



Օծանելիքը կոչվում է No 11 Eau de BBQ։ Այն մատակարարվում է 100 միլիգրամ տարողությամբ նուրբ սրվակներով, որոնք սեւ-կարմիր գիծ ունեն եւ վաճառվում են համեստ՝ 13,82 դոլարով։



«Եթե KFC-ի լոգոտիպը չլիներ սրվակի ներքեւում, ես կմտածեի, թե դա էլիտար բույր է»,-գրել է Warwickshire World անգլիական պարբերականի գրախոսը,-«Սկզբում ես կարծում էի, որ բույրը փոխանցելու է բարբեքյուի դասական հոտը, օրինակ, երբ փողոցում եք եւ զգում եք հոտը, երբ ինչ-որ մեկը մերձակայքում բարբեքյու է պատրաստում գրիլով»։ Դրա փոխարեն «վեհ» բույր է, որը ցնցում է «ավելի մուսկուսային եւ փոփոխվող բույրով, քան ակնկալվում է։

1/1699
bottom of page