top of page

Շղթայական ավտովթար և վրաերթ Երևանի սուպերմարկետներից մեկի մոտ․ տուժածը հիվանդանոցում է

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 25, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 25-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմենակ Արմենակյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Գ․)  բախվել է կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Հ․),  որն էլ՝ կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ն․ Գ․)․ «Toyota»  մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա․Հ․-ին։

Փրկարարները  հոսանքազրկել են «Toyota»  մակնիշի ավտոմեքենան և Ա․Հ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է։

1/3213
bottom of page