top of page

Ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Dec 18, 2024
1 min read

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։



Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։


Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։


Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 
 
1/3798
bottom of page