top of page

Սա հերթական սխալ տեղեկությունն է. Մեսրոպ Առաքելյանը՝ Փաշինյանի գրառման վերաբերյալ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Feb 16
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։ Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։

Բայց սա չի կարևոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։

Եվ ամենակարևորը։

Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։

Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները», - գրել է Առաքելյանը:Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ գրառմամբ հայտնել էր, որ «դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության»:

«Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է», - նշել էր նա՝ չմանրամասնելով, թե ում մեքենան է առգրավվել։ 

bottom of page