top of page

Առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողին հայտնաբերել են Լենինգրադյան փողոցում

Apr 21, 2025
1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 19-ին՝ ժամը 16.40-ին, մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Գավառ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդու:

Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»:

 
 
1/3798
bottom of page