Հունիսի 24-ին առավոտից երեկո գազ չի լինի
Jun 23, 2025
1 min read

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
Գազպրոմ Արմենիա




















