Երևանը ցանկանում է, որ ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները. Վահագն Խաչատուրյան
- Armen Sukiasyan
- 4 hours ago
- 1 min read

Վերջին տարիներին Հայաստանը հասել է նրան, որ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները դարձել են իսկապես գործընկերային, RTVI-ին տված հատուկ հարցազրույցում նշել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ-կրտսեր եղբոր վերաբերմունքի է նման, այլ՝ պարզապես գործընկերային հարաբերությունների։ Այն, ինչին մենք փորձում էինք հասնել իրականում վերջին չորս տարիների ընթացքում», - ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները»։
«ՀՀ իշխանությունները աշխատում են Հայաստանի բնակիչների, ՀՀ բարեկեցության, բարգավաճման և այլնի համար։ Դրա համար ՀՀ կառավարությունը, իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ում հետ ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ», - ընդգծել է Խաչատուրյանը։