top of page

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ

Aug 27, 2025
1 min read

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։

Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

 
 
1/3798
bottom of page